«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7-ին զանգահարել է «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ ձևավորվի նմանատիպ գրասենյակ, որը թող չկոչվի՝ ԵԱՀԿ, այլ կոչվի մեկ այլ բան, բայց այդ բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն»։
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են զինծառայողների և քաղաքացիական անձանց խմբի, որոնք մեղադրվում են Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 6-ին «Ազատագրում ենք Երեւանը հանրապետականից, սկսում ենք Երեւանից» արշավի ընթացքում այցելել է հայոց Անի և Կարս:
Գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա:
Ճակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան հետ։
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամը լինելով՝ այսօր՝ մայիսի 7-ին, երկրի քաղաքացիները պիտի նախագահական ընտրություններում ընտրություն կատարեն ոչ ավանդական կուսակցություններից:
Չնայած ԱՄՆ-ի դաշնային օրենսդրության սահմանափակումներին՝ վերջին ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում ավելացել են IT ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը:
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում:
Վելինգթոնը (Նոր Զելանդիա), Էդինբուրգը (Շոտլանդիա) եւ Վիեննան (Ավստրիա) կյանքի ամենաբարձր որակով առանձնանում են աշխարհի խոշոր քաղաքների թվում. այս եզրակացության են հանգել Deutsche Bank-ի վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են կեցության արժեքը, աղտոտվածության մակարդակը, կլիմայական պայմանները, բնակարանի գները եւ այլ գործոնները:
«Ես այստեղ եմ՝ շեշտելու ՄԱԿ-ի հակաիսրայելյան կեցվածքի դեմ ԱՄՆ-ի դիրքերը»,- հայտարարել է նա:
«Թուրքիայից և Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ։ Անգամ՝ առավել անսպասելին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը:
«Հակառակորդը չկարողացավ պահել այդ անառիկ բերդը, դա կարողացան անել նրանք, ում պատկանում է այն: Կարծում եմ՝ սա կարեւոր խորհուրդ ունի: Մայիս ամիսը, առհասարակ, խորհրդանշական ամիս է, հաղթանակների ամիս: Հատկապես ղարաբաղյան հարցի հետ կապված` երկու լուրջ ձեռքբերում ունեցանք. մեկը հենց Շուշիի ազատագրումն էր, մեկն էլ մայիսի 12-ի զինադադարի կնքումը, որով, փաստորեն, արձանագրվեց հայկական կողմի հաղթանակը»,-շեշտեց նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էին Կոնգրեսի պալատները:
«Ռուսաստանի համար ահաբեկչության դեմ պայքարի կարևոր ուղղություն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը: Այդ կազմակերպության համար ահաբե կչության դեմ պայքարն առաջնահերթ խնդիր է»:
Նախորդ շաբաթ Սպիտակ տունը ներկայացրեց, իր իսկ խոսքով, ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի մեծագույն նվազեցման ծրագիրը. «Բիզնեսները հարկային բեռի հսկայական նվազեցում կստանան»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:
«Թե կոնկրետ դա ի՞նչ է նշանակում, որտե՞ղ պետք է աշխատեն, ի՞նչ է նշանակում՝ պայքար իսլամական տեռորի դեմ, այս հարցերն այնքան բարդ են, որ բովանդակային առումով դա հասկանալը դժվար է: Բայց դա դիրքորոշում է, որ կարծես պետք է լրջացնի ՌԴ-ի ջանքերը»:
Նրա խոսքով` շատ քաղաքական գործիչներ ասում են, որ ԵՄ մաս կազմելը կարող էր խթանել բարեփոխումները, քանի որ ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ: Նա նշել է, որ, իրականում, այս փուլում ԵԱՏՄ-ն մաքսային միություն է:
Գրանցման գործընթացի տևողությունը՝ հայտը ստանալուց մինչև հավաստագրի տրամադրումը չպետք է գերազանցի 210 օրը:
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով:
«Ադրբեջանցիները միշտ էլ ոչ թե փոխզիջման տարբերակ են առաջարկել, այլ ասել են՝ մենք ձեզ կտանք միջանցք, հանրապետություն չենք տա, միասնական պետության գաղափար են առաջարկել։ Հազար անգամ տարբեր ծրագրեր են ուղարկել տարբեր կառույցներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Արծիվ մահապարտների միություն» հ/կ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկից հոսպիտալացրել է շուրջ 200 աշակերտ` մոտակա պահեստից գազի արտահոսքից հետո:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին ասված է ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- նշեց Մակարյանը:
«Արցախյան պատերազմում կանայք մեծ դերակատարություն են ունեցել։ 300-ից ավելի կանայք են մասնակցել Արցախյան պատերազմին. նրանք եղել են դիպուկահարներ, ֆիդայիներ։ Պատերազմի ժամանակ ամենավախկոտ տղամարդն իսկ առյուծ էր կտրում, երբ տեսնում էր՝ իր կողքին՝ զենքը ձեռքին, կին է մարտնչում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը։
«Այլ խնդիր է, որ, եթե ԻԼԻՊԼ-ից փորձեն ՌԴ-ի վրա հարձակվեն որևէ հրթիռային համակարգով, Հայաստանի տարածքով կարող են ՀՕՊ-ի միջոցով այդ հրթիռը ոչնչացնել»:
Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուերկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները:
«Ուրախ կլինեմ, եթե փոփոխություն լինի և նոր շունչ տա քաղաքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը՝ խոսելով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին: