«1994թ. զինադադարից հետո գրեթե 3-4 անգամ դիրքերն առաջ ենք տվել». Աստվածատուր Պետրոսյան
«Ադրբեջանցիները միշտ էլ ոչ թե փոխզիջման տարբերակ են առաջարկել, այլ ասել են՝ մենք ձեզ կտանք միջանցք, հանրապետություն չենք տա, միասնական պետության գաղափար են առաջարկել։ Հազար անգամ տարբեր ծրագրեր են ուղարկել տարբեր կառույցներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Արծիվ մահապարտների միություն» հ/կ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նա հիշեցրեց, որ 1994թ. Սերժ Սարգսյանն էր պաշտպանության նախարար, երբ կնքվեց զինադադարի դաշնագիրը. «Շատերն ասում էին՝ կապիտուլյացիա կնքեիք, բայց զինադադար կնքելն էր բարդ, ուր մնաց՝ կապիտուլյացիա կնքելը։ Կապիտուլյացիայի նրանք կենթարկվեին այն ժամանակ, երբ աշխարհի 45 պետություն հետո էլ նոտա չներկայացներ մեզ, թե՝ ուրիշների տարածքները վերցրել եք՝ քիչ է, այդ բնակչությանն էլ սպանդի եք ենթարկել»։
Ըստ նրա՝ ազգ-բանակ հասկացությունը միշտ էլ եղել է մեր գիտակցության մեջ. «Մենք գրեթե միշտ էլ ապրիլյան պատերազմներ տվել ենք։ 1994թ. զինադադարից հետո գրեթե 3-4 անգամ դիրքերն առաջ ենք տվել։ Մենք պետք է պատերազմ մղենք միայն հակառակորդի տարածքում, ու ժամանակակից պատերազմի էությունն այն է, որ ոչ միայն ժամանակակից զենքերին տիրապետես, այլ կարողանաս դա ռազմավարական, քաղաքական, դիվանագիտական ճանապարհով ամրապնդել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում