Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում:
Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որն ուղղված է արվեստի աջակցության կրճատմանը, գրել է The Independent-ը:
«Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Երևանի գրասենյակը դուրս է գալիս իր մանդատից, և այն գործունեությունը, որը ծավալում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակը, նպաստում է ստատուս-քվոյին։ Ես ասում եմ, այսպես ասած, պաշտոնական վարկածը։ Իրականում դա, իհարկե, այդպես չէ։ Եթե խոսքն այն կրթական, սոցիալական, մարդու իրավունքներին կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագրերի մասին է, ապա դրանք որևէ ձևով չեն կարող խանգարել Ադրբեջանին։ Դրանք կարող են խանգարել Հայաստանի իշխանությանը»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի կառուցվածքն ու հանգուցային գաղափարները:
Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որը ներառված է Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 49 հազար։
ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո:
«Այս պահի դրությամբ 1 մլն մարդ աղքատության եզրին է, և քաղաքականությունը չփոխելու դեպքում սոցիալական ապահով շերտ չես կարող ունենալ»:
168.am-ի հարցին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանի խոստումների համար նախազգուշացրեց նրան, արդյոք այս դեպքում ԿԸՀ-ն չպե՞տք է միջոցներ ձեռնարկի, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ սա ոչ միայն ԿԸՀ-ի խնդիրն է, այլև քրեորեն հետապնդելի արարք է, և դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
Հունիսի 8-ին նախատեսված վաղաժամկետ ընտրությունների նախաշեմին պառակտում է հասունանում Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունում:
Աշխատելով Գազպրոմում, ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել և ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։
Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը Հետաքննությունների համապետական բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին առաջարկել է ղեկավարել կազմակերպության գրասենյակը Վաշինգտոնում:
«Ոլորտում հիմնարար փոփոխություններ անելու ցանկություն ևս ունեմ՝ թե կադրային, թե կառուցվածքային վերանայումների բազմաթիվ մեխանիզմներով։ Մայիսի 18-ից հետո պարզ կլինի՝ ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»։
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դեմ է արտահայտվել Համապետական դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնից հեռացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունների շրջանակում «Անմահ գնդի» երթի ընթացքում Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների մոտ. բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
ԱՄՆ-ի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո հաճախ ինքնակենսագրական գրքեր են գրում, որոնք սովորաբար բեսթսելեր են դառնում, սակայն ըստ կանխատեսումների՝ Բիլ Քլինթոնի նոր գեղարվեստական վեպին էլ ավելի խոստումնալից ապագա է սպասվում։
Գտնվել են չորս հանքափորների մարմինները, որոնք մայիսի 9-ին զոհվել են Թղիբուլի Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով:
«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»:
ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո:
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում մայիսի 4-8-ը կայացել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 50-րդ տարեկան նիստը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել ապագայում Փենյան իր այցի հնարավորությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել զենքի մատակարարմանը քուրդ մարտիկներին, որոնք Սիրիայում մարտնչում են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների համապետական բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել է իր պարտականությունների կատարումից:
Վրաստանի ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ «Գիշերային գայլեր» խմբի որոշ բայքերներ կարողացել են մուտք գործել Վրաստան, քանի որ ակումբը հիշեցնող որևէ նշան չեն կրել:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը հաղթանակ է տարել Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնել է Յոնհապ գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային ընտրական կոմիտեին, նա ապահովել է ընտրողների ձայների 41,1 տոկոսի (13,4 մլն քաղաքացիների) աջակցությունը:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այս օրերին անձամբ է զանգահարում ԱԺ ընտրություններում կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ համոզելով ու խնդրելով աշխատել իր օգտին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության առաջիկա հրաժարականից հետո մեկ տարվա կտրվածքով բոլոր նախարարները կվերանշանակվեն, բացի արդարադատության նախարարից:
«Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա»
Թող այլ նախարարներ նույնպես դնեին իրենց թեկնածությունն ու տեսնեին, թե ինչ է մտածում ժողովուրդը իրենց մասին՝ Ռ-Էվոլյուցիա հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Դաշնակցության նախարարների մասին: Թե հատկապես ում նկատի ունի Արմեն Ռուստամյանը «թող այլ նախարարներ նույնպես» ասելով՝ պարզ չէ:
«Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։