Բաժիններ՝

Դելիում գազի արտահոսքի հետևանքով հոսպիտալացվել է 200 աշակերտ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի դպրոցներից մեկից հոսպիտալացրել է շուրջ 200 աշակերտ` մոտակա պահեստից գազի արտահոսքից հետո: BBC-­ն գրում է, որ աշակերտները սկսել են բողոքել աչքերի և կոկորդի ցավից: Արդյունքում դպրոցում բոլոր գտնվածները տարհանվել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե ինչ տեսակի գազ է եղել պահեստում:

Բժիշկների խոսքերով` թունավորված աշակերտների վիճակը բավարար է, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: BBC­-ն գրում է, որ Հնդկաստանում բավականին շատ են գազի արտահոսքից թունավորումների դեպքերը: Առաջին հերթին դա կապված է
քիմիական նյութերի պահպանման վատ պայմանների և անվտանգության ցածր չափանիշների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031