ՀՅԴ-ն սատարում է Տարոն Մարգարյանին. հայտարարություն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում կսատարի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին ասված է  ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

«Այս որոշումը բխում է երկրում որակական փոփոխություններ կատարելու երկու կուսակցությունների համատեղ հանձնառությունից: Մեր ընկերներին ու համակիրներին հորդորում ենք մայիսի 14-ին քվեարկել Տարոն Մարգարյանի գլխավորած ցանկի օգտին:

Կարևորելով գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու անհրաժեշտությունը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչները իրենց մասով ապահովելու են մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»,- ասված է տարածված հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031