«ԻԼԻՊ-ը Հայաստանին երբևէ չի հռչակել իր լավագույն բարեկամներից մեկը». Թևան Պողոսյան

«Եթե ԻԼԻՊ-ն այսօր հարձակվի Հայաստանի վրա, ապա Հայաստանում եղած բոլոր ռազմական միջոցները կարող են օգտագործվել իր տարածքում ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանության համար, եթե այդ սպառնալիքները համատեղ են: Այն, որ ԻԳԻԼ-ը կարող է իսկապես մեզ համար սպառնալիք հանդիսանալ, կարծում եմ, կասկածից վեր է: Սցենարներից պետք չէ բացառել այն խնդիրը, որ ԻԼԻՊ-ն այսօր քրիստոնեական աշխարհի դեմ է պայքարում, Հայաստանին երբևէ չի հռչակել իր լավագույն բարեկամներից մեկը, որ ասենք` լավ, ապահով ենք, պաշտպանված ենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանը կարող է գործի դնել Գյումրու ռազմաբազան:

Ըստ նրա` նաև շատ ու շատ արտասահմանյան վարձականներ և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի տարածքից են գնացել և, Աստված գիտի, եթե վերադառնան՝ ինչ գործողություններ կարող են իրականացնել: Նա նշեց, որ մեր համար ԻԳԻԼ-ի կողմից եկած վտանգը ոչ միայն Միջին Արևելքից է, այլ կարող է նաև հյուսիսից և Ադրբեջանի տարածքից լինել: Դրա համար, Թ.Պողոսյանի կարծիքով, բոլոր սցենարները պետք է հաշվարկենք և պատրաստ լինենք, քանի որ մեր տարածքաշրջանը հեռու չէ դրանցից.

ռւսաՀիմա եթե այդ սցենարների մեջ կա սպառնալիք մեզ համար, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների ժամանակ պաշտպանել մեզ: Եթե մեր տարածքում կա պաշտպանական հնարավորություն, ի՛նչ է, չե՞նք օգտագործելու»:

Թ.Պողոսյանը նշեց, որ ՌԴ-ն իր պոտենցիալներով կարողանում է իր ցանկացած տեղում հարվածներ հասցնել, իսկ Գյումրիի ռազմակայանի դեպքում կան պայմանագրային պայմանավորվածություններ և տեխնիկական ունակությունների խնդիրներ.

«Այլ խնդիր է, որ, եթե ԻԼԻՊ-ից փորձեն ՌԴ-ի վրա հարձակվեն որևէ հրթիռային համակարգով, Հայաստանի տարածքով կարող են ՀՕՊ-ի միջոցով այդ հրթիռը ոչնչացնել: Եվ երբ մենք խնդիր ենք դնում, պետք է հարց տանք` արդյոք մեր շահերի մեջ մտնո՞ւմ է ԻԼԻՊ-ի դեմ պայքարը, արդյոք ԻԼԻՊ-ը մեզ մեծ վնասներ հասցրե՞լ է, արդյոք Միջին Արևելքում այլևս հայկական մեծ սփյուռքի բացակայության պատճառը ո՞րն է, արդյոք մեր մարտահրավերների դաշտի մեջ իրենք կա՞ն: Եվ մենք մեր անվտանգության ծրագրերում այդ հաշվարկները պետք է ունենանք: Երբ այս բոլոր խնդիրներն իրար կողքի համադրում ենք, պետք է գիտակցենք, որ «հնարավորություն» բառի ժամանակ կա այս սցենարներից որևէ մեկը»:

Տեսանյութեր

Լրահոս