
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին միացել են չորս երկիր

Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուերկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին, «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ-ի արտաքին
հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն:
Մարտի 13-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով երկարաձգել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ հաստատված պատժամիջոցները:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք: