«Անձնական դաշտից դուրս եկեք, խոսեք ծրագրերից, շանսն ունենք». Թևան Պողոսյանը՝ «Ելքին» և «Երկիր Ծիրանիին»

«Ուրախ կլինեմ, եթե փոփոխություն լինի և նոր շունչ տա քաղաքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը՝ խոսելով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին:

Թ. Պողոսյանն ուզում է՝ նոր դերակատարում ստանձնի ավագանին և կարողանա այդ փոփոխությունների իմաստով բերել մի երևույթ, որտեղ իսկապես իշխանափոխության, սերնդափոխության խնդիրը կարողանա գնալ:

168.am-ի հարցին, թե՝ ինչքանո՞վ է հավանական, որ Երևան քաղաքում այդ փոփոխությունը կլինի, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա դրությամբ շանս կա, եթե լինեին մասնակցող 7-8 կուսակցություններ, այդ շանսն ավելի քիչ կլիներ: Շանսը կա, այդ շանսը կա՛մ օգտագործում ես, կա՛մ չես օգտագործում»:

Մեր այն հարցին էլ, թե՝ երկու ընդդիմադիր ուժերն իրար չե՞ն խանգարում, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Դրա համար եմ ասում շանսը կա, այդ մեսիջն հենց իրենց համար է, շանս ունեք այսօր, ժողովուրդ, օգտագործեք: Անձնական դաշտից դուրս եկեք, խոսեք ծրագրերից, շանսն ունենք, եթե քաղաքական մեսիջ ես տալիս, քաղաքական մարդիկ պետք է դա ճիշտ հասկանան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս