
Աֆրիկայում անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել

Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով: Lenta.ru-ի հաղորդմամբ` այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Լիբերիայի ղեկավարության տվյալները:
Ըստ տեղեկատվության, 2017-ի ապրիլի 23-ից մայիսի 4-ը հիվանդացել է Լիբերիայի Հանրապետության շրջաններից մեկի 28 մեծահասակ բնակիչ: Էբոլա վիրուսի առկայությունը հերքվել է: Հայտնի է մահվան12 դեպքի մասին: Երկրի այդ շրջանը սահմանակից է Սիեռա Լեոնեին: Ախտանիշերը հետևյալն են՝ տենդ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել ախտահարված սննդի կամ ջրի օգտագործումը: ԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների մասնագետները մասնակցում են հետազոտություններին:
2014-ին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի համաճարակ բռնկվեց, առաջին դեպքերը գրանցվեցին 2014-ի փետրվարին Գվինեայում: Վարակը շուտով դուրս եկավ երկրի տարածքից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում: 2016-ի դեկտեմբերին ԱՀԿ-ն հայտարարեց, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը