Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չէ, այդ տվյալները կթարմացվեն:
Բաղդադի հարավային արվարձանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, հայտնում է Reuters-ը։
«Եթե նոր վարչապետը չմտներ ՀՀԿ, մենք կունենայինք իշխանության երկու կենտրոն, իսկ հիմա ունենում ենք մի քաղաքական ազդեցության կենտրոն: Դա դառնում է մի միասնական ուժ, միասին իրենք կարող են դառնալ գերազդեցիկ ուժ ու գուցե կարող են մեզ այս փոսից հանել»,- նշեց սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ այսպես վիճակը շատ ավելի հասկանալի է դառնում, եթե, իհարկե, վերջում Կարեն Կարապետյանին «չխաբեն», «չքցեն», «չշպրտեն»: Գ. Եղիազարյանը համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը դեռ ոչինչ չի արել, ըստ նրա, վարչապետն արդեն սկսել է որոշակի քայլեր անել. «Երեկ ես առաջին անգամ Երևանում տեսա 700 դրամանոց բանան, դա երջանկության սկիզբն է, որովհետև մոնոպոլիստական կապիտալիզմն արդեն աստիճանաբար զիջում է նորմալ կապիտալիզմին: Արդեն ֆիքսում եմ 25 դրամով էժան վառելիք: Ես ուզում եմ այն Հայաստանում ապրեմ, որ ՀՀԿ-ն Հ1-ով ցույց է տալիս: Եթե Կարեն Կարապետյանին չխաբեն, այդ ամենը կլինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կբացի Եվրամիության հետ սահմանները փախստականների առաջ, եթե ԵՄ-ն շարունակի թուրքական իշխանությունների դեմ ուղղված քաղաքականությունը, հայտնում է Reuters-ը։
Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, որոնք հավատարիմ են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, դեմ են հանդես եկել Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը, գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես հայտնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների պայքարը լուսաբանող Operation Inherent Resolve կայքը, Սիրիայում սպանվել է ամերիկացի առաջին զինծառայողը։ Վերջինս մահացել է ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Լիբանանի բանակի հատուկ նշանակության ջոկատը գործողություն է իրականացրել ահաբեկիչների բանդայի դեմ, որը գործում է Սիրիայի հետ սահմանի լեռնային Ջուրուդ-Էրսալ տեղանքում։ Այս մասին հայտնում է «Ալ-Վաթան» գործակալությունը։
1 օրում Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի 94 օբյեկտ, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, հատկապես հաշվի առնելով ռուսական ագրեսիան ու կոչ է անում եվրոպական երկրների արտգործնախարարներին վերահսկողություն սահմանել սպառազինությունների նկատմամբ, հայտնում է Welt-ը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ Թրամփն իրեն հրավիրել է Վաշինգտոն, հայտնում է Associated Press-ը։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի կայքը նոյեմբերի 24-ին ենթարկվել է լայնամասշտաբ DDoS կիբերհարձակման, հայտնում է TASS-ը։
Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով Տանարո գետը դուրս է եկել ափերից։ Իշխանությունները փակել են դպրոցներն ու կառավարական հաստատությունները, չեն գործում խանութները, հայտնում է Corriere Della Sera պարբերականը։
Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը՝ դադարեցնել զենքի մատակարարումները Թուրքիային, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռմբակոծությունները շարունակվում են։
«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է մարաթոնի պատմության մեջ, հավաքագրվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար: Մարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատվությունը` 5 միլիոն դոլար, կատարել է ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Մոնպելյե քաղաքի մոտ, միսիոներների համար նախատեսված ծերանոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 1 կին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հարձակում գործած անձը զինված է եղել։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար, հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտի գոտու մասին համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2017 թվականի վերջը և վավերացվել 2018 թվականի առաջին կեսին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի դաշինքին՝ չնայած Թրամփի դիրքորոշմանը, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսությունը կշարունակվի, հայտնում է RIA Novosti-ն։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի չհաստատման պատճառը կոնսենսուսի բացակայությունն է»՝ նախօրեին այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հայկական կողմը պնդում է, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, և ՀԱՊԿ-ի ղեկավարությունն իրեն հանձնվի։
Օրերս Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել The New York Times պարբերականի լրագրողների ու խմբագիրների հետ: Քարոզարշավի ընթացքում Թրամփը սուր քննադատության էր ենթարկել պարբերականը՝ այն անվանելով անազնիվ և խաբեբա։ Սակայն այժմ նա ասում է, որ հարգում է և ընթերցում այն:
«Ամերիկան ազատ աշխարհի առաջատար երկիրն է, ուստի անկախ առկա խառն իրավիճակից, ժողովուրդն արել է իր ընտրությունը: Ընտրությունների ժամանակ թեկնածուները ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը, սակայն ընտրվելուց հետո նրանք ստանձնում են պարտավորություններ և պետք է գործեն ու համագործակցեն՝ ելնելով իրական վիճակից: Ուստի ես մտահոգված չեմ»,- ասել է հոգևոր առաջնորդը:
Ոչ ոք, անշուշտ, չհավատաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ տրանսպորտի ու գյուղատնտեսության նախարարների դիմումները՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին, ինքնաբուխ են եւ անկեղծ։ Բոլորին հասկանալի է, որ դրանք պարտադրված դիմումներ են, որքան էլ որ նախարարները հավատացնեն, թե «թիմային աշխատանքը դա է պահանջում», եւ «Հանրապետականի գաղափարները հարազատ են իրենց»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցություն մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց եւ ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 24-ին հրապարակել է իր վճիռն ադրբեջանցի ընդդիմադիրներ Իլհամ Հուսեյնի, Թազահան Միրալամլիի, Բահրուզ Հասանովի, Թոֆիգ Դադաշևի, Թյուրքել Ալիսոյի և Ագավերդի Ռուշանովի դիմումներով: