![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում մարդատար երկու գնացքներ են բախվել. կան զոհեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/869319.jpg)
Մարդատար երկու գնացքներ են բախվել Իրանի Սեմնան կենտրոնական նահանգում: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չէ, այդ տվյալները կթարմացվեն:
Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածներին տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում աղետի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից: Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել:
Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արեւելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում: