![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի կողմնակիցները Միթ Ռոմնիին չեն ցանկանում տեսնել պետքարտուղարի պաշտոնում. WSJ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/tramp-2.jpg)
Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ, որոնք հավատարիմ են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, դեմ են հանդես եկել Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը, գրում է The Wall Street Journal-ը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը հակվում է նրան, որ Պետդեպի նոր ղեկավար նշանակի հենց Ռոմնիին։ Սակայն, ինչպես գրում է WSJ-ը, Թրամփի կողմնակիցները կոչ են անում նախընտրությունը տալ ոչ թե Ռոմնիին, այլ վստահելի համախոհի։
Թրամփի խորհրդական և նրա նախընտրական քարոզարշավի նախկին մենեջեր Քիլլիան Քոնվեյը Twitter-ում գրել է, որ Պետդեպի ղեկավարի պաշտոնում նախընտրելի է ավելի հավատարիմ մարդ։
Թրամփի խորհրդականը հոդված է հրապարակել այն մասին, որ Թրամփի կողմնակիցները նախազգուշացնում են Ռոմնիին պետքարտուղար նշանակելուց։
Ռոմնիի նշանակմանը դեմ են նաև Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչն ու Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին։
Ինչպես գրում է WSJ-ը, Ռոմնին ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը «հիմնարար վտանգ է ներկայացնում ամերիկյան ժողովրդավարության համար», ինչպես նաև նրան անվանել էր «խաբեբա» ու «խարդախ»։