Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրացումը առաջ էր շարժվում չափազանց արագ տեմպերով, ինչի արդյունքում «ոչ բոլորն էին հասցնում» Գերմանիայի հետևից։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը խիստ քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը վճռել էր կասեցնել Եվրամիությանը Անկարայի անդամակցության բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային:
Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են օրինագիծը, որը արգելում է ազանը բարձրախոսի միջոցով հնչեցնել Իսրայելում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կուբայի ամենահայտնի ընդդիմադիր շարժումը՝ «Սպիտակ հագած կանայք», 13 տարում առաջին անգամ չեղյալ է հայտարարել իր բողոքի ավանդական ակցիան երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան պատճառով։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը կարողացելէ զգալիորեն առաջանալ քաղաքի արևելյան հատվածի խորքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն։
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ֆիդել Կաստրոյի՝ Կուբայական հեղափոխության՝ վախճանված առաջնորդի լուսանկարները եւ Ազատության կղզու ազգային դրոշները՝ սեւ ժապավեններով, հայտնվել են Հավանայի տների պատշգամբներում, շենքերի եւ գործարար կենտրոնների ճակատներին:
Հայաստանի ֆրանկոֆոն ինքնությունը սկսել է ձևավորվել դեռևս դարեր առաջ, մասնավորապես՝ միջնադարյան պատմության ընթ ացքում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:
Նոր հետազոտությունն ուսումնասիրել է կառավարություների եկամուտը և այն համեմատել է աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսների եկամուտների հետ։ «Գլոբալ արդարադատությունն այսօր» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 100 գլոբալ տնտեսական օբյեկտները։ 100-ից 69-ը ընկերություններ են. ընդամենը 31 երկիր է ներառվել ցանկում
Առանց տնային կենդանու վերջին նախագահն ԱՄՆ-ում Էնդրյու Ջեքսոնն էր, որը երկիրը ղեկավարել է 19-րդ դարի կեսին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիության համար իրավահավասար գործընկեր է, այլ ոչ թե «տարածաշրջանային տերություն», ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր ցավակցությունն է հայտնել Կուբայի նախարարների խորհրդի և պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյին՝ կապված Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան հետ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում անհայտ անձինք հրդեհել են ցուցադրական տաղավարի շենքը, որտեղ դեկտեմբերի 8-9-ը պետք է կայանար ԵԱՀԿ գագաթաժողովը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
1964 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆիդել Կաստրոյի քույրը՝ Խուանիտան, ափսոսում է եղբոր մահվան համար, սակայն չի պլանավորում գնալ Կուբա՝ մասնակցելու վերջինիս հուղարկավորությանը:
Նիկարագուան շաբաթ օրը Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ երկրում հայտարարել է 9-օրյա սուգ, հայտնում է RIA Novosti-ն:
Իրանի պետական «Իրանի երկաթուղիների» ղեկավար Մոհսեն Փուր-Սեիդ Աղխայեն հրաժարական է ներկայացրել երկու գնացքների բախումից հետո, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 25-ին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընդունել է նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտությունը միայն այն բանից հետ, երբ նրան զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Անկարան լիակատար պատասխանատվություն է կրում մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս լարվածության համար, շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը:
Աջ կենտրոնամետներն այսօր Ֆրանսիայում հանրապետականների գլխավորությամբ կընտրեն 2017թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել զարգացնել Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունները՝ լուծելու Մերձավոր Արևելքի խնդիրները, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) ուղղաթիռը Մազենդերան նահանգի շրջանում ընկել է Կասպից ծովը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Գեորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանը։
Իսրայելում անտառային ուժեղ հրդեհներն սկսելուց ի վեր ողջ երկրում ձերբակալվել է 35 մարդ, որոնք կասկածվում են դիտավորյալ կերպով անտառները հրդեհելու մեջ:
Եվրախորհրդարանը չի ղեկավարում Թուրքիան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի որոշումը, որը նախօրեին հավանության էր արժանացրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի հյուսիսային Խալիլեյե շրջանում ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» դիրքերի հրթիռակոծման ժամանակ:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտնել է, որ Կալիֆոռնիայի 3 մզկիթներ սպառնալիքներով լի նամակներ են ստացել:
Շվեյցարիայում նոյեմբերի 27-ին տեղի է ունենում հանրաքվե ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետը 45 տարով սահմանափակելու վերաբերյալ:
1 տարուց էլ քիչ պակաս ժամանակահատվածում պաշարման մեջ ապրող երեխաների թիվը կրկնապատկվել է, ասվում է կազմակերպության կայքում:
Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը: