«Սե լա վի․ այսպիսին է կյանքը։ Շախմատում սրան ասում են՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրում է. «Ոչ ոք, անշուշտ, չհավատաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ տրանսպորտի ու գյուղատնտեսության նախարարների դիմումները՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու մասին, ինքնաբուխ են եւ անկեղծ։ Բոլորին հասկանալի է, որ դրանք պարտադրված դիմումներ են, որքան էլ որ նախարարները հավատացնեն, թե «թիմային աշխատանքը դա է պահանջում», եւ «Հանրապետականի գաղափարները հարազատ են իրենց»։

Չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո այս մարդիկ այլեւս հարկավոր չլինեն ՀՀԿ-ին, խանգարեն նրա հետագա ընթացքին, եւ նրանց ճանապարհները բաժանվեն։

Բայց, ինչպես ֆրանսիացիներն են ասում են՝ սե լա վի․ այսպիսին է կյանքը։ Շախմատում սրան ասում են՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930