Բաժիններ՝

Սիրիայում սպանվել է ամերիկացի առաջին զինծառայողը

Ինչպես հայտնում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների պայքարը լուսաբանող Operation Inherent Resolve կայքը, Սիրիայում սպանվել է ամերիկացի առաջին զինծառայողը։ Վերջինս մահացել է ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսային Այն-Իսսա շրջանում։

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քատչերը ցավակցել է զինծառայողի մահվան կապակցությամբ։

«Ես խորապես ցավում եմ, որ մեր խիզախ զինծառայողներից մեկը մահացել է Սիրիայում՝ մեզ պաշտպանելով ԴԱԻՇ-ի չարիքից»,- ասվում է Պենտագոնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

The Washington Post-ն ընդգծում է, որ ամերիկացի զինծառայողի մահը առաջինն էր ամերիկացի զինծառայողների շրջանում՝ դաշնակիցների ուժերի տեղակայման պահից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930