Թրամփը Հունգարիայի վարչապետին ԱՄՆ է հրավիրել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ Թրամփն իրեն հրավիրել է Վաշինգտոն, հայտնում է Associated Press-ը։
Օրբանը հայտնել է, որ զրույցի արդյունքից պարզ է դարձել, որ Թրամփը «շատ լավ է վերաբերվում Հունգարիային»։
«Կարծում եմ՝ Ամերիկայում հայտնվել է նախագահ, որը չի տառապում գաղափարախոսական սահմանափակումներից։ Նա բաց մարդ է, որը ավելի շատ շահագրգիռ է հաջողություններով ու արդյունքներով, քան քաղաքական տեսություններով»,- հայտարարել է Օրբանը տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։