Բաժիններ՝

Իտալիայում գետը դուրս է եկել ափերից, մարդիկ տարհանվում են

Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով Տանարո գետը դուրս է եկել ափերից։ Իշխանությունները փակել են դպրոցներն ու կառավարական հաստատությունները, չեն գործում խանութները, հայտնում է Corriere Della Sera պարբերականը։

1914552

Բոլոր կամուրջներն ու գետի երկայնքով ճանապարհները ոստիկանությունը փակել է։ Փրկարարները տարհանում են տեղի բնակիչներին։ Մարդիկ փորձում են ավազե պարկերով կասեցնել ջրի հոսանքը դեպի իրենց տներ։

1914551

Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Անձրևները շարունակվում են, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է վատթարանալ։

1914550

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս