«ԵՏՄ-ն և Սինգապուրն ազատ առևտի գոտու մասին համաձայնագիր կարող են կնքել մինչև 2017 թվականի վերջ». Շուվալով
ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտի գոտու մասին համաձայնագիրը կարող է կնքվել մինչև 2017 թվականի վերջը և վավերացվել 2018 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով Ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Այս տարվա մայիսին Սոչիում Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցություն) հանդիպման ժամանակ առաջարկվեց ՌԴ-ին կնքել ազատ առևտի գոտու մասին համաձայնագիր, և մենք հստակ հանձնարարականներ ունենք Ռուսաստանի նախագահից, որ Սինգապուրի հետ համաձայնագիրը առաջնահերթություն է։ Ես հաստատում եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մինչև 2017թ. վերջը կնքել այդ համաձայնագիրը, որպեսզի 2018թ. առաջին կեսին այդ ժամանակն օգտագործենք վավերացման համար։
Դա շատ կոշտ ժամանակային գրաֆիկ է, սակայն դա հնարավոր է։ Մենք ձգտելու ենք մեր կողմից ավարտել այդ աշխատանքը»,- ասել է Շուվալովը։
Իր հերթին, Սինգապուրի վարչապետ Թարման Շանմուգարատնամը հաստատել է առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը։