![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի գագաթաժողովների նախապատրաստական աշխատանքը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Nazarbaev-Putin.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական հարցերը։
Բացի այդ՝ քննարկվել է 2016թ. դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ և ԵՏՄ գագաթաժողովների նախապատրաստական աշխատանքը։