Բաժիններ՝

Հալեպի ռմբակոծությունների հետևանքով սպանվել է 59 մարդ, 137-ը վիրավորվել է

Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում ռմբակոծությունները շարունակվում են։

Անցած օրերին ավիահարվածներին զոհ է դարձել 59 մարդ, ևս 137 մարդ վիրավորվել է, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Հաղորդվում է փլատակների տակ գտնվող տասնյակ սիրիացիների մասին։

Հալեպի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Իբրահիմ Էբու Լեյսը հայտնել է գործակալությանը, թե ավիահարվածները հասցրել են ինչպես Ասադի ռեժիմի ներկայացուցիչները, այնպես էլ ՌԴ ռազմատիեզերական ուժերը։

Զոհեր կան Մուեսեր և Մեշխեդ թաղամասերում, Բաբ Նեյրաբում, հին Հալեպում և քաղաքի մյուս թաղամասերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930