Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կբացի Եվրամիության հետ սահմանները փախստականների առաջ, եթե ԵՄ-ն շարունակի թուրքական իշխանությունների դեմ ուղղված քաղաքականությունը, հայտնում է Reuters-ը։
«Եթե դուք հեռուն գնաք, այդ սահմանները կբացվեն»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Եվրախորհրդարանի սպառնալիքներն ազդեցություն չեն գործի ո՛չ իր վրա, ո՛չ Թուրքիայի ժողովրդի։
Եվրախորհրդարանը երեկ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։