
Անուշ Սեդրակյանը հեռացավ կուսակցությունից. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցություն մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
«Դա իր անձնական որոշումն է եւ մենք հարգանքով ենք ընդունում այդ որոշումը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշում կայացնելու եւ, ըստ այդմ, իրականացնելու: Անուշ Սեդրակյանի հետ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է եղել եւ մենք շատ շնորհակալ ենք իրեն»,- ասաց Անժելա Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, թե դաշինքներ կազմելու հետ է կապված է եղել նաեւ իր որոշումը, կուսակցության խոսնակը նշեց, որ այս պահին բանակցություններ չեն վարվում, պարզապես կոնսուլտացիաներ են ընթանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: