Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ Իսլամ Սահիբօղլուն:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները:
Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ վիրավորներինը՝ 100-ի:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ:
Մեքսիկայի իշխանությունները հարավային Գերերո նահանգի տարածքում, որտեղ ակտիվորեն գործում են նարկոկարտելները, հայտնաբերել են 17 գերեզմանոց, որտեղ գտնվել է 32 մարդու մարմին, ինչպես նաև 9 գլուխ
Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում:
Ադրբեջանական նավթի վերամշակումը Բելառուսի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոստովանությունը, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ, առնվազն տարակուսանք հարուցեց հանրության շրջանում։ Առավել ևս, որ Առաքելյանը սկզբում նշել էր, թե գիտի ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, և այն իրեն մոտ է։
Ամենախոշոր նվիրատվությունները, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ժամանակ կատարել են գործարարները, արել են ամերիկաբնակ գործարարներ Անդրանիկ ու Սեդա Բաղդասարյանները և ռուսաստանաբնակ գործարար,
Ռուսաստանը համաձայնել է համատեղ կերպով ֆինանսավորել «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հայտնում է ադրբեջանական Report կայքը։ Այս մասին հայտնել է «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը։
Գերմանացիների 60%-ը պատրաստ է աջակցել Անգելա Մերկելի թեկնածությանը Գերմանիայի կանցլերի պաշտոնում, վկայում են ZDF հեռուստաալիքի հարցման արդյունքները։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Իրաքից և Սիրիայից ղեկավարել է Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողների գործողությունները, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին շնորհվել է Պատվավոր լեգեոնի շքանշան։ Պարգևը դերասանուհուն շնորհել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչների թիվը, որոնք լքում են իրենց տները, վերջին 5 օրում նվազել է, հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանը։
2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 7 650.7 մլն դոլար (12 402.6 մլն մանաթ), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 20.1 տոկոսը, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Trend-ը։
Ռուսաստանի նկատմամբ կշարունակվի պրագմատիկ և հավասարակշռված քաղաքականությունը ապաէսկալացման ուղղությամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրաստանի հայրենասերներ» խորհրդարանական խմբակցության նիստում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Իրանում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըԻրանի Սեմնան կենտրոնական նահանգում մարդատար երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 31 մարդու, տուժել է ավելի քան 70 մարդ, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին։
Տասնյակ տարիների ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում եք նաև այսօր: Դուք արել և անում եք առավելագույնը՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիս կհրավիրի ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների համար դեկտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է հանդես եկել Ղազախստանի մայրաքաղաքն ի պատիվ իրեն անվանակոչելու գաղափարին։
Մոսկվայում մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, որը եղել է «ՄիԳ-29» կործանիչների ստեղծողներից մեկը, հայտնում է Vesti-ն։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ կարծիք հայտնեց, որ Կարեն Կարապետյանն իր թիմով ՀՀԿ-ում որակապես այլ միջավայր կստեղծի. «Եթե չկարողանար, նա այն մարդը չէր, որ հենց այնպես գար ու մտներ այս խաղի մեջ և ինչ-որ մի բան աներ, ի՞նչ է, ընկել էր իր անվան հետևի՞ց, Մոսկվայում իր աթոռը թողած՝ պետք է գար պարտադիր սրանց հետ ճակատամարտի մտնե՞ր։ Համաձայն եմ, որ այստեղ խնդիր համար առաջինը նա է, թե ինչպես կդիմակայի նոր ուժին ՀՀԿ-ի առանցքը։ Նայում եմ համացանցին, հեռուստատեսությանը, որոնք մեկ մարդու են պատկանում, այնքան էլ լավ տրամադրված չեն, այսինքն՝ բախումները դեռ առջևում են, մենք դեռ ամիսուկես հետո դա կտեսնենք։ Մյուս կողմից էլ՝ Կարեն Կարապետյանի թիկունքում կանգնած է ժողովուրդը»։
Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել Սիրիայից ժամանած միգրանտների զույգին, որոնք իրենց նորածին դստերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին կոչել են նրա անունով: Այս մասին գրում է Daily Mail-ը: Մամոն ալ Համզան, նրա կինը՝ Թեման, եւ դուստրը՝ Անգելա Մերկելը, Սիրիայից ժամանելուց հետո ապրում էին Մենհենգլադբախ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս)՝ սպասելով օրինական հիմունքներով երկրում մնալու թույլտվությանը: […]
Նա սկսեց հայերին մեղադրել անարդար և անազնիվ լինելու մեջ, այնուհետև անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, թե հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկություններ են տարածում: Չավուշօղլուն հիշեցրեց, որ Թուրքիան հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նահապետյանը:
Ներկայումս Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի հետ «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհի շինարարության համար վարկ տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավադ Գուրբանովը։
ՀՀԿ-ն շահեց Կարեն Կարապետյանի շատ բարձր վարկանիշը: Պարզ է, որ միայն Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի մտնելով՝ ՀՀԿ-ն մարդկային կերպար չի ստանա, մարդկային կերպար կստանա, երբ նրանց մտնելուց հետո դուրս գան նաև անմարդկային դեմքերը: Այսինքն՝ ինչպես կառավարությունում «чистка» արվեց, այնպես էլ ՀՀԿ-ում պետք է արվի, այդ դեպքում նոր մարդիկ կհավատան, որ ՀՀԿ-ն ուզում է փոխվել: Կարեն Կարապետյանը կկորցնի վարկանիշ, բայց կշահի այն քաղաքական պլատֆորմը, ինչի մասին, ինչը շատ ազնիվ ասել էր: Ինքը դեռ քաղաքական գործիչ չէր, նա տնտեսական գործիչ էր»: