«ԱՄՆ-ը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ին». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի դաշինքին՝ չնայած Թրամփի դիրքորոշմանը, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի երկխոսությունը կշարունակվի, հայտնում է RIA Novosti-ն։
«Կարևոր է, որ ես բացարձակ վստահ եմ, որ ԱՄՆ-ը հավատարիմ մկնա ՆԱՏՕ-ին և Եվրոպայի հավաքական անվտանգության շահերին։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել նորընտիր նախագահի հետ անցած շաբաթ և նա իր լիակատար հավատարմությունը հայտնեց ՆԱՏՕ-ին ու ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության իդեալներին։
Եվ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, ոչ միայն այն պատճառով, որ նախագահ Թրամփն է հավաստիացրել, այլև այն պատճառով, որ ուժեղ ՆԱՏՕ-ն համապատասխանում է ոչ միայն մեր շահերին, այլև ԱՄՆ-ի»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
Նա նաև կարևորել է դաշինքի հետ Ռուսաստանի երկխոսությունը, չնայած միջազգային քաղաքականության մի շարք հարցերի վերաբերյալ տարաձայնություններին։