ՀԱԿ-ի բանագնացներն այցելել Խաչատուր Սուքիասյանին և Ամարասի Արթուրին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունն այս շրջանում եռանդուն բանակցություններ է վարում՝ տարբեր գործիչներ այցելում են միմյանց եւ ճշտում, թե ով ում հետ կմիանա։ ՀԱԿ-ը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ համախմբումը կարող է տեղի ունենալ միայն իր առանցքի շուրջ, հայտնվել է ծանր վիճակում՝ նրա առաջարկները մնում են օդում կախված։ Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից համագործակցության առաջարկներ են անում ոչ միայն քաղաքական կուսակցություններին, այլեւ անհատ անձանց, շարժումներին։

Օրինակ, բանագնացներ են այցելել գործարար Խաչատուր Սուքիասյանին, առաջարկել են վերադառնալ «հայրական տուն», դրական պատասխան առայժմ չեն ստացել։ Այցելել են նաեւ Ամարասի Արթուրին՝ առաջարկել միանալ։ Սակայն պայման են դրել՝ ցուցակը պետք է գլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչը դժվարացրել է հետագա խոսակցությունը։ «Միասնական Արմենիայից» պատասխանել են, որ այդ դեպքում այլ ուժ իրենց չի միանա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930