ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
Գերմանական Deutsche Welle պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Կուդաշեֆն ընդգծել է, որ որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդարանականները բանաձևում օգտագործել են ցեղասպանություն եզրույթը: Նրա խոսքով՝ հարցը նրանում է, թե ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը:
Հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` ողջունելով պատմական նշանակություն ունեցող այդ քաջ քայլը:
«ՀՀ-ում օրենքների առումով մեծ մասամբ ամեն ինչ կարգին է, բայց խնդիրն այն է, որ դրանք չեն կիրառվում: Ի՞նչ է, որևէ տեղ գրված է, որ մարդիկ պետք է կոռուպցիայով զբաղվե՞ն: Չէ՞ որ դա օրենքով ամրագրված չէ, բայց կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և դա այն երևույթն է, որ մեր ամբողջ կառավարման համակարգն օրենքից դուրս է աշխատում»:
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:
Այդ կայանատեղերը կրկնակի լայն են նահանգների տարածքում գտնվող մյուս կայանատեղերից: Իշխանություններն այս որոշումը կայացրել են՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխադրամիջոցի կայանման գործընթացը թեթեւացնելու նպատակով: ՝
2016 թվականի արդյունքներով աշխարհի ավիաընկերությունների եկամուտների միագումար ծավալը 3,1 միլիարդ դոլարով բարձր կլինի ավելի վաղ արված կանխատեսումից, քանի որ ավիավառելիքի ծախսերի նվազումը փոխհատուցում է ուղեւորահոսքի աճի տեմպերի դանդաղումը: Նման եզրակացությունն են արել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA)՝ Դուբլինում կայացած ամենամյա ժողովի մասնակիցները:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Աֆրիկայում 17 միլիոնից ավելի կանայք ու աղջիկներ հարկադրված են ջուր կրել իրենց տնտեսությունների ու ընտանիքների համար՝ հաղթահարելով տասնյակ կիլոմետրեր եւ դրա վրա օրական ծախսելով մի քանի ժամ:
Լիբիայի ափերին` Զուարա քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է 85 միգրանտի մարմին:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայող ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, այն դժվար է թերագնահատել:
«Խաղաղ հարևանությունը գուցե ոչ ամեն ինչ է, բայց առանց դրա ամեն ինչ ոչինչ է։ Սա առաջարկում է երկրին համապատասխանող առանձնահատկությունների սահմանում»։
«Ավրորա» մրցանակի առաջին ուղերձն այն է, որ մենք ուժեղ ենք եւ կարողացել ենք վերապրել: Երկրորդը՝ որպես վերապրածներ, մենք ուրիշներին օգնելու պարտավորություն ունենք:
«Վրաստանը չէր կարող թույլ տալ բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Վրաստանում: Դա անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կովկասյան տուն» կենտրոնի ղեկավար, վրաց փորձագետ Գեորգի Կանաշվիլին՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին, Կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
«Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն` բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ` որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- գրել է New York Times-ը:
Գերմանիան մոտեցել է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ընդունելով 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորշումը շատ հստակ է:
«Ադրբեջանի կողմից պլանավորած բլից-կրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արեսնալը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից։ Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ»։
«Վարշավայում լուրջ որոշուներ են կայացվելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգին ու Հայաստանի մասնակցության ձևաչափին։
Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրել է քաղաքակիրթ երկրների ճանապարհը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն այս մասին` ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչը:
Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում մայիսի 31-ին hանդիսավոր պայմաններում բացվեց 44-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որի թեման էր «Դպրոցը և կրթությունը»: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են 77 երկիր, որտեղից ներկայացվել է 18075 աշխատանք:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով` անվանելով այն «ամոթալի»:
Մոլդովայում չորս մարդ Է զոհվել ռումինական շտապ բուժօգնության ուղղաթիռի (SMURD) կործանման հետեւանքով: Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին պաշտոնապես հաստատել են Մոլդովայի առողջապահության նախարարությունում:
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle գործակալությանը` ասելով, որ այդ որոշմամբ Գերմանիան վերջապես ստանձնել է իր պատասխանատվությունը Ցեղասպանության հարցում:
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել քրեական գործեր հետաքննելիս երկու կողմերի իրավապահ մարմինների համագործակցության ժամանակ անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին օրենքը
Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը իրենց շնորհակալությունը հայտնող պաստառներ են բարձրացրել: Բացի գրությունից` Բունդեսթագում ներկաները բարձրացրել են Հայաստանի դրոշը: