Բաժիններ՝

Եվրամիությունը և ԱՄՆ-ը անձնական տվյալների պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել քրեական գործեր հետաքննելիս երկու կողմերի իրավապահ մարմինների համագործակցության ժամանակ անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ)՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«2016 թվականի հունիսի 2-ին Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն ստորագրել են այսպես կոչված «հովանոցային համաձայնագիր», որն ապահովում է տվյալների համապարփակ պաշտպանություն քրեական գործերի գծով իրավապահ մարմինների համագործակցության համար: Համաձայնագիրը բարելավում է, մասնավորապես, Եվրամիության քաղաքացիների իրավունքները՝ նրանց համար ապահովելով ԱՄՆ-ի քաղաքացիներին հավասար վերաբերմունք, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան դատարաններում վնասի փոխհատուցման հայցերին»,- նշված է այնտեղ:

Համաձայնագրում ընդգծված Է, որ այն «ներառում է բոլոր այն անձնական տվյալները, որոնք փոխանակում են Եվրամիության երկրների ոստիկանության եւ արդարադատության մարմինները եւ ԱՄՆ-ի իշխանության ֆեդերալ մարմինները՝ քրեական հանցագործությունների, ներառյալ ահաբեկչության, կանխման, հետաքննության, բացահայտման եւ դատական հետապնդման նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս