Հայերը Բունդեսթագի դահլիճում շնորհակալություն են հայտնել Գերմանիային` պարզելով պաստառներ և Հայաստանի դրոշը
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը իրենց շնորհակալությունը հայտնող պաստառներ են բարձրացրել: Բացի գրությունից` Բունդեսթագում ներկաները բարձրացրել են Հայաստանի դրոշը:
Բեռլինում հավաքված հայերը որոշման հրապարակումից հետո քոչարի են պարել` ծածանելով Հայաստանի Հանրապետության եռագույնը: Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենի` բոլորս հայ ենք»: