![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածարել Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Turkia-AGN.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով` անվանելով այն «ամոթալի»:
Պաշտոնական Անկարան նշել է, թե իրենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Նրանք մեղադրել են գերմանական կողմին 1915 թվականի դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Որպես նման գործելաոճի պատճառ` Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային հակաթուրքականության ու հակաիսլամականության տրամադրվածություն ունենալու մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով: Պաշտոնական Անկարայից հայտնել են, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար: