Իսրայելը հայտնել է, որ կրկին բացել է Ռաֆահի անցակետը
Իսրայելը հայտարարել է, որ կիրակի օրը կրկին բացել է Ռաֆահի անցակետը Գազայի և Եգիպտոսի միջև, սակայն միայն սահմանափակ ծավալով՝ թույլ տալով անցում բացառապես այս տարածքի պաղեստինցի բնակիչներին, հայտնում է AFP-ն։
«Հրադադարի համաձայնագրի և քաղաքական ղեկավարության հրահանգի համաձայն, Ռաֆահի անցակետը այսօր բացվել է միայն տեղական բնակիչների սահմանափակ անցման համար, – ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության կառույցի (COGAT) հաղորդագրությունում, որը համակարգում է պաղեստինցիների քաղաքացիական գործերը։ – Այս շրջանակում այսօր մեկնարկել է նախնական փորձնական փուլը, որը իրականացվում է Եվրոպական միության սահմանային օգնության առաքելության (EUBAM), Եգիպտոսի և բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ»։
COGAT-ից հայտնել են, որ բոլոր ներգրավված կողմերը իրականացնում են «նախնական պատրաստական աշխատանքներ, որոնք ուղղված են անցակետի լիարժեք գործառնական պատրաստվածության բարձրացմանը»։ «Բնակիչների փաստացի անցումը երկու ուղղություններով կսկսվի այս պատրաստական աշխատանքների ավարտից հետո», – հավելել են գերատեսչությունից։
