Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ. ՊԱՏՄՈՒՄ Է ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

«Պրեսսինգ» հաղորդաշարում փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն ուշագրավ դրվագ ներկայացրեց քաղբանտարկյալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի երիտասարդ տարիներից, երբ վերջինս 2008թ. ուսանել է Երուսաղեմում:

Նա նախ ասաց՝ Մկրտիչ եպիսկոպոսին և Միքայել, Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսներին կալանքի տակ պահելը ճնշում է Եկեղեցու վրա:

«Մեր եկեղեցուն հարակից տարածքում ոսկերչական գործարան է եղել, որը թալանվել է, և հավանական է, որ դա լիներ իշխանությունների սադրանքը, որ հայապատկան ինչ-որ տարածքներ անցնեին իրենց:

Հատուկ նշանակության ջոկատի դիմաց դուրս է եկել երիտասարդ Արշակ սրբազանը՝ իր հասակին խաչով, որով հարվածել է իր դիմաց դուրս եկած անձին՝ պաշտպանելով Եկեղեցին»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս