ՌԴ-ն սպառնում է Հայաստանին Գյումրիից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Որքան էլ պարադոքսալ՝ հայ չինովնիկները հիմնականում անկեղծ «շարադրել» են իրենց կարծիքը Ռուսաստանի մասին, նշել, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չի օգնել իր գործընկերոջը, իմացել-չի հայտնել հարձակման մասին, այլև օժանդակել է Ադրբեջանին։ Թե որքան է «ազդվել» դրանից Ռուսաստանը, դեռ անհայտ է, այնուհանդերձ, նա էլ իր հերթին նրբորեն սպառնում է Հայաստանին իր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930