Բաժիններ՝

Դրամաշնորհառատ ԿԳՄՍՆ-ն՝ 2 դրամաշնորհով խրախուսել է ֆիլմերի փառատոնի մասնակիցներին

Դրամաշնորհառատ ԿԳՄՍ նախարարությունը տարեսկզբի հերթական դրամաշնորհը հատկացրել է «Բադակտուց փրոդաքշըն»-ին։ Այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գործում է 2022 թվականի հունվարից և պատկանում է Զաքարի Դեմիրճյանին։

Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ «Բադակտուց»-ի հետ նախօրեին ԿԳՄՍ նախարարության կնքած պայմանագրի գինը 4 միլիոն 625 հազար դրամ է, իսկ առարկան ձևակերպված է հետևյալ կերպ․ «կազմակերպությունը պարտավորվում է սահմանված գումարը տրամադրել 2025 թվականի հունիսին Անսիի անիմացիոն ֆիլմերին և հոկտեմբերին Բուխարեստի Անիմեստ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոններին մասնակցած մշակույթի գործիչներին՝ որպես խրախուսում»։

Պայմանագրից չի հասկացվում, թե ինչո՞ւ է ԿԳՄՍՆ-ն խրախուսումը միջնորդավորված հանձնում, ինչպես նաև՝ չի նշվում, թե ովքե՞ր են այդ մշակութային գործիչները, քանի՞ հոգի են, և այլն։

Նկատենք՝ նույն ձևակերպմամբ նույն ՍՊԸ-ին դրամաշնորհ է տրվել նաև նախորդ տարեվերջին․ այդ ժամանակ դրամաշնորհի չափը կազմել է 2 միլիոն 125 հազար դրամ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս