Պուտինը հաստատեց գազի և ալմաստների մատակարարման մասին Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը, որը հունիսի 2-ին հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, Պետդուման ընդունել է 2016 թվականի մայիսի 20-ին, իսկ մայիսի 25-ին դրան հավանություն է տվել Դաշնության խորհուրդը:

Հիշեցնենք, որ արձանագրությունն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայում: Փոփոխությունները նախատեսում են, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու կապակցությամբ համաձայնագրի կարգավորման ոլորտից կբացառվեն չմշակված բնական ալմաստները: Նաեւ արձանագրության մեջ ամրագրվում Է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանական մաքսատուրքերի գանձման:

Բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին ՌԴ-ի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Հայաստանին նավթամթերքների մատակարարման ընդհանուր ծավալը հասնում է տարեկան 250 հազար տոննայի: Անցյալ տարի Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 1 մլրդ 920 մլն խորանարդ մետր բնական գազ՝ ստանալով 316,8 մլն դոլար եկամուտ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս