Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել.  «Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է։

Վերջին օրերի ընթացքում գործող վարչախումբը.

Լուծարել է Բանակի հոգևոր սպասավորության ինստիտուտը:

Շինծու մեղադրանքներով արգելել է 6 հոգևորականի մեկնումը երկրից՝ նպատակաուղղված կերպով խոչընդոտելով նրանց մասնակցությունը Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին:

Քրեականացրել է եկեղեցական նվիրապետությունը, հնազանդության ուխտը և եկեղեցական կանոնները։ Սա ՀՀ Սահմանադրության բացահայտ խախտում է և կոպիտ միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Ավելի վաղ վարչախումբը՝

Ամեն կերպ թիրախավորել է Ամենայն Հայոց Վեհափառին՝ նրա նկատմամբ օգտագործելով անթույլատրելի բառապաշար։ Շինծու քրեական գործեր են հարուցվել նրա ընտանիքի անդամների նկատմամբ, անհիմն կալանավորվել է նրա եղբայրը։

Մի քանի ամիս արդեն անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու 4 բարձրաստիճան արքեպիսկոպոսներ:

Ուժային կառույցների գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են Մայր Աթոռը գրավելու փորձեր:

Ապօրինի կերպով և ուժայինների ներգրավմամբ զավթվել են Հայաստանի մի քանի եկեղեցիներ՝ խոչընդոտելով հավատացյալների մասնակցությունը հոգևոր արարողություններին և խաթարելով բնականոն հոգևոր կյանքը»։

Տեսանյութեր

Լրահոս