«Արցախի հոգեբանների միություն»-ը ողջունում է Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակներում Գագիկ Ծառուկյանի և երիտասարդների համատեղ հանդիպման գաղափարը

«Արցախի հոգեբանների միություն»-ը ողջունում է Առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակներում Գագիկ Ծառուկյանի եւ երիտասարդների համատեղ հանդիպման գաղափարը։

Ասված է միության հայտարարության մեջ։

«Բարձր գնահատելով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց դերն արժևորելու մոտեցումը։

Առանձնակի կարևորվում ենք այն գաղափարը, որ նոր սերնդի տեսակետները, մտահոգություններն ու առաջարկները դիտարկվում են որպես իրական փոփոխությունների հիմք։ Երիտասարդների հետ անմիջական երկխոսությունը և նրանց բարձրացրած հարցերին ուշադրություն սևեռելը վճռորոշ քայլ է հասարակության առողջ զարգացման և պետության առաջընթացի ճանապարհին։

Հոգեբանական ոլորտը սերտորեն առնչվում է մեր հասարակության արդի սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին։ Հետպատերազմյան իրողությունները, բռնի տեղահանված արցախահայերի հարմարվողականության դժվարությունները, երիտասարդների հոգեկան առողջության, ինքնության պահպանման, անվտանգության և սոցիալական ինտեգրման հարցերն այսօր առավել քան հրատապ են։

Կարևորելով նախատեսվող հանդիպումը՝ «Արցախի հոգեբանների միությունը» պատրաստակամ է ներկայացնելու մասնագիտական հիմնավորված առաջարկներ և հարցադրումներ։ Դրանք միտված են լինելու երիտասարդների հոգեբանական կայունության ամրապնդմանը, համայնքային դիմակայունության բարձրացմանը և սոցիալական առողջ միջավայրի ձևավորմանը։

Համոզված ենք, որ նման ձևաչափի երկխոսությունը արդյունավետ հարթակ կդառնա խնդիրների վերհանման, համատեղ լուծումների որոնման և երիտասարդների հանրային ներգրավվածության խթանման համար»։

Տեսանյութեր

Լրահոս