Բաժիններ՝

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծությունից չորս հայեր են զոհվել:  Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ի երեկոյան Նոր գյուղի շրջանում ավելի քան 30 հրթիռ է ընկել:

«Զվարթնոց» եկեղեցու հարակից տարածքում ընկած հրթիռի հետեւանքով հրո ճարակ է  դարձել հայ արհեստավորի խանութը, զոհվել են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրվել են հիվանդանոց։

Վայրկյաններ անց մահացել է նաեւ Նոր գյուղում վիրավորուած մեկ այլ հայազգի։ Զոհված հայորդիներն են՝ Վազգեն Ճապաղջուրյանը, Լեւոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը, Խաչիկ Ապուլապությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930