Բաժիններ՝

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրшվորներ

Երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատի վարչական տարածքում «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս