Գերմանիան ընտրեց քաղաքակիրթ երկրների ճանապարհը. ՌԴ Դաշնության խորհրդի անդամ

Գերմանիան, ճանաչելով Օսմանյան Կայսրության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման փաստը, ընտրել է քաղաքակիրթ երկրների ճանապարհը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն այս մասին` ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչը:

Նա նաև ուշադրություն է սևեռել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձևը՝ չնայած Անկարայի կողմից ճնշմանն ու սպառնալիքներին:

Ֆրանց Կլինցևիչի խոսքով՝ այս հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պատիվ չի բերում Թուրքիային:

«Դրա փոխարեն ես խորհուրդ կտայի ճանաչել Ցեղասպանության փաստը, ինչն, անկասկած, դրական արձագանք կստանար միջազգային հանրության կողմից»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս