
Սիրիայի ափերում 85 միգրանտի մարմին է հայտնաբերվել

Լիբիայի ափերին` Զուարա քաղաքից ոչ հեռու, հայտնաբերվել է 85 միգրանտի մարմին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Մինչև այժմ հայտնվում էր 25 մահացածի մասին: Միգրանտների մեծ մասը, որոնց մարմինները հայտնվել են ափերին, եկել են Սահարա անապատի հարավային տարածքներից:
Մինչ այդ, հղում անելով միգրացիոն մարմիններին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ տարվա սկզբից Միջերկրական ծովում խեղդվել է ավելի քան 2.5 հազար միգրանտ: