
Չինաստանում լայն կայանատեղեր են ստեղծել ապաշնորհ ավտոլեդիների համար

Չինաստանի Չժեցզյանի եւ Ցզյանսիի նահանգներում լայն կայանատեղեր են սարքավորել իգական սեռի վարորդների համար: Շուրջ 370 կայանատեղեր նշել են վարդագույն ներկով, հաղորդում է Mashable-ը:
Այդ կայանատեղերը կրկնակի լայն են նահանգների տարածքում գտնվող մյուս կայանատեղերից: Իշխանություններն այս որոշումը կայացրել են՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար՝ նրանց փոխադրամիջոցի կայանման գործընթացը թեթեւացնելու նպատակով: ՝
Ինչպես հայտնել է ծրագրի ղեկավար Պան Չժուժենը, այդ տարածքների ստեղծումը պայմանավորված է կայանման հետ կապված մշտական խնդիրներով: Այս միջոցը կօգնի կայանատեղում ազատվելու այն անկարգությունից, որն առաջանում Է անհաջող կանգնեցված ավտոմոբիլների պատճառով: