Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով մեկնել է Չինաստան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Չինաստան այցի ընթացքում Սերգեյ Շոյգուն բանակցություններ կանցկացնի ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակը, ասված է հաղորդագրությունում։
Վան Ին դեկտեմբերի 2-ին այցելել էր Մոսկվա՝ Սերգեյ Շոյգուի հրավերով՝ մասնակցելու ռազմավարական անվտանգության երկկողմ խորհրդակցություններին։ Կողմերը քննարկել էին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակը, համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։
