Ներկայացված 29 երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը: Երկիրը կարողացել է ապաստան տրամադրել Սիրիայի 16 հազար քաղաքացու:
Թուրքիայի Շիրնակ նահանգում նախօրեին սահմանված պարեկային ժամն այսօր վաղ առավոտյան չեղյալ է հայտարարվել:
Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը:
Femen-ի 2 ակտիվիստ այսօր Փարիզում կիսամերկ հայտնվել են իսլամական ֆորումում: Նրանք այդկերպ դատապարտելն են «կնատյացությունը», որը նրանց կարծիքով, տիրում է մուսուլմանների շրջանում:
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը բացահայտել է Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտի դետալները, հայտնում է haqqin.az-y:
Հայկական կողմի համար անընդունելի վերնագրով՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստելու համար ԵԽԽՎ պատվիրակը կժամանի տարածաշրջան։
Սիրիացի փախստական Ուսամա ալ-Գադաբը, ում հունգար օպերատոր Պետրա Լազլոն ոտք էր գցել հունգարա-սերբական սահմանը հատելիս, խոստովանել է, որ չի կարող ներել նրան: Սիրիացին այս հայտարարությունն արել է Daily Mail-ին տված հարցազրույցում:
Google-ը հայտարարել է Ջոն Կրավչիկին ավտոմոբիլային ստորաբաժանման ղեկավար նշանակելու մասին: Ավտոմեքենաների օնլայն գնման TrueCar ծառայության ղեկավարը Google-ում իր աշխատանքը կսկսի սեպտեմբերի վերջին, հայտնում է Wall Street Journal-ը:
ԱՄՆ Կոնգրեսն այս շաբաթ ուղիղ քննարկումների է դուրս գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն գործարքի կողմնակիցները արդեն տոնում են հաղթանակը:
«Թալիբան» իսլամիստական շարժման գրոհայինները հարձակվել են աֆղանական Գազնի քաղաքի վրա: Ինչպես հայտնում է Reuters-ը, նրանք ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների:
Գերմանիան, Ավստրիան ու Չեխիան հայտարարել են սահմանային հսկողությունը փախստականների պատճառով ուժեղացնելու մասին:
Բանախոսը նկատեց՝ Հայաստանը պետք է զգոն լինի, որովհետև մեզնից շատ հեռու չեն այդ իրադարձությունները. «Այդ իրադարձությունները կարող են նաև ազդել Ադրբեջանի հնարավորությունների վրա, օրինակ, այս դեպքերի պատճառով Բաքու-Թբիլիսի գազամուղն արդեն երկու անգամ պայթեցվել է, և դրա գործունեությունը՝ դադարեցվել: Սա նշանակում է, որ ինչ-որ չափով կազդի նաև Ադրբեջանի վրա: Հայաստանի անվտանգությանը մեծ սպառնալիք դժվար թե լինի, բայց պետք է զգոն լինել»:
Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ. մարտը երկարաձգելու վերաբերյալ որոշմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԵՄ-ում իր աղբյուրին:
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով 1 ադրբեջանցի է սպանվել, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նա նշեց, որ իշխանամետ մեդիան ապատեղեկատվության բոլոր միջոցներին դիմում է, որ երկրում անորոշ վիճակ ստեղծվի. «Այդ անորոշ վիճակներից մեկն էլ իշխանության գաղտնի ծառայությունների պատրաստած «խուժանների» կողմից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերը հրկիզելու փորձն է»:
Այսօր տեղի կունենա ԵՄ անդամ-երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումը, որտեղ քննարկվելու են Մերձավոր արևելքից ներգաղթյալների անկառավարելի հոսքին վերաբերող խնդիրներ:
Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել է հերթական քաղաքական ակցիան Ադրբեջանի դեմ:
Այսօր սկսվել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը:
1 մարդ սպանվել է, 2 մարդ ստացել են վնասվածքներ Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում ներգաղթյալների վրա հարձակման հետևանքով:
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում բացել են «մասնագիտացված կլինիկա»:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածը պատուհասած ուժեղ հրդեհների հետևանքով ավերվել է 400 տուն, հայտնում է Associated Press-ը:
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ 34 ներգաղթյալ, ներառյալ 4 նորածին և 11 երեխա, խեղդվել են այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող նավը խորտակվել է Հունաստանի ափերի մոտ:
Եգիպտոսի անվտանգության ուժերը սխալմամբ 12 մարդու են սպանել, որոնց թվում եղել են մեքսիկացի զբոսաշրջիկներ՝ նրանց սխալմամբ կարծելով Լիբիայի սահմանին կից Արևմտյան անապատում գործող իսլամիստներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին:
«Մամուլը չի կարողանում տարբերել սովորական խոսակցությունը դիվանագիտական լեզվից: Դրանք բոլորովին տարբեր բաներ են, այդ շնորհակալությունը դիվանագիտական շնորհակալություն էր, և ոչ թե` մարդկային կամ ինչ-որ բան»,- ասում է Համլետ Հարությունյանը:
Անդրադառնալով Միքայել Մելքումյանի այն տեսակետին, թե պայքարի «հայտ ներկայացնողներ» չկան, «Ժառանգության» փոխնախագահը չհամաձայնեց` նկատելով, որ բազմաթիվ ուժեր կան, որ ներկայացրել են այդ «հայտը». «Մի ժամանակ պարոն Մելքումյանը ևս հայտ ներկայացնողների մեջ էր, բայց հայտը հետ վերցրեց, բայց այն, որ հայտ ներկայացրածներ կան, դա արդեն փաստ է»։
«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը լուրջ աջակցություն կստանա իր դաշնակիցներից։ Գրեթե համոզված եմ, որ ՀՀ-ի` ՀԱՊԿ-ի դաշնակիցներից որևէ մեկը չի համաձայնի, օրինակ`պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի դեմ` իրենց դաշնակից ՀՀ-ի սահմանների վրա հարձակվելու համար»։