Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մոտեցավ Ռուսաստանի դիրքորոշմանը. ՌԴ ԱԳՆ

Գերմանիան մոտեցել է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ ընդունելով 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորշումը շատ հստակ է:

«Այս կամ այն հարցի շուրջ հայտարարություններ ընդունելը Գերմանիայի ներքին գործն է: Կարելի է ասել, որ այսօր Ռուսաստանի դիրքորոշմանը միացավ նաև Գերմանիան: Գերմանիայից Թուրքիայի դեսպանին հետ կանչելը Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ օրակարգի հարց է»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:

Տեսանյութեր

Լրահոս