Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը:
Իրանի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» ռազմաբազայի հրամանատար գեներալ Ամիր Ֆարզադ Էսմայիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ավիացիային, այդ թվում՝ քաղաքացիական, արգելված է մտնել Իրանի օդային տարածություն:
2017 թվականին Մեքքա հաջի՝ մուսուլմանական սուրբ վայրեր ուխտագնացության են ժամանել 2,35 մլն ուխտավորներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է National Action արգելված բրիտանական նեոնացիստական խմբավորման չորս ենթադրյալ անդամների:
Սիրիական բանակի մարտիկները սեպտեմբերի 5-ին կարողացել են ճեղքել Դեր Զորի շրջափակումը եւ հասնել այն կայազորին, որը քաղաքում 28 ամիս պաշարման մեջ էր ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչների կողմից:
Օգոստոսի 25-ին Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ:
Հանրապետության նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
Եմենում խոլերայի համաճարակից կարող է վարակված լինել ավելի քան 600 հազար մարդ, հիվանդացածների թիվն օրեցօր աճում է:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, երեխա է ունենալու:
«ԵԽԽՎ-ն ունի բացառիկ հնարավորություն այդ ամենը բացահայտելու և ուղղակիորեն ազատվելու Ալիևի բարձրաստիճան կամակատար լոբբիստներից»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարի պատանդներ էր վերցրել «Սիթիբանկ»-ի՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, ընդունել է տուժածի՝ 50 հազար ռուբլու քաղաքացիական հայցը:
Թուրքիայի ներկա իրդարությունը թույլ չի տալիս շարունակել բանակցությունները Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ:
Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները:
«Բավականին լուրջ աշխատանք է, որի ամեն բառն արժեք է: Խնդիրը ոչ թե մոտեցման տարբերությունների մեջ է, այլ խնդիրը դիպուկ ու ճիշտ գերկարևոր հարցի մասին տեսակետ ասելու մեջ է»,- ասաց Ա. Սարգսյանը:
Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկկողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը սահմանամերձ շրջանում, որտեղ վերջերս սրվել էր տարածքային վեճը:
«Հայաստանը փորձում է 2 լարի վրա խաղալով պահել միջին դիրքը, ինչը կոմպլեմենտարություն է անվանում, սակայն կոմպլեմենտարություն չէ, դա կոմպլեմենտարության ձև է»:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքը համարում են գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային, շարունակում են իրադրության մոնիթորինգը երկրում:
«Զարմանալի կլիներ, եթե քո դաշնակից պետությունն այդ ամենի վերաբերյալ իր տեսակետը չհայտներ, այլ հարց է, թե դու հաշվի կնստե՞ս դրա հետ, թե՞ ոչ։ Եթե հաշվի ես նստելու, ապա անեիր դա ժամանակին, որ նման տխմար իրավիճակ չլիներ, որովհետև, եթե որոշել եք՝ գնացեք, դա ձեր սուվերեն իրավունքն է։ Եթե ունեք պարտավորություններ ձեր գործընկերների նկատմամբ, ուրեմն մի արեք այն քայլը, որը չի ընդունվելու։ Եթե միացել եք մի բլոկի, էլ խաղեր մի տվեք, սա է հարցը»։
Եվրոպային անհրաժեշտ է հաջորդ գագաթնաժողովում քննարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցումը:
Ըստ նրա` Լյուքսեմբուրգի հայտնի ավիաընկերությունն աշխարհի մակարդակով խոշորագույն բեռնափոխադրող է, իսկ այս համաձայնագրով հայկական կողմը կարևորում է կարգո փոխադրումները, ոչ թե ուղևորափոխադրումները:
Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Ես չեմ կարծում, թե ինչ-որ հանդիպմամբ կարելի է փոխել արցախյան կոնֆլիկտի զարգացումների ֆորմատը։ Ընդհանուր առմամբ, արդեն մի քանի տարի է՝ բանակցային գործընթացում կոնֆլիկտի կարգավորման մասին խոսք չկա, խոսվում է միայն մենեջմենթի մասին, այն մասին, որ փորձում են նվազեցնել բռնությունների մակարդակը Արցախի սահմանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը՝ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ իրեն կհաջովի փոխզիջումներ գտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների ժողովուրդների շահերից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նյու Յորքում կյանքի 91-րդ տարում վախճանվել է ամերիկացի ռեժիսոր-կինովավերագրող Մյուրեյ Լերները:
Միջազգային հակակոռուպցիոն Transparency International կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից եվրոպացի գործիչներին կաշառելու փաստերը և պատժել բոլոր այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ներգրավված են եղել այդ գործում:
«Ե՛վ ՆԱՏՕ-ում են ամեն ինչ շատ լավ հասկանում, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում. նորմալ քաղաքական գործընթաց է։ Դա ոչ մի կերպ չի ազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, տարօրինակ կլիներ, եթե ազդեր։ Ես չեմ կարծում, թե դա կարևոր իրադարձություն է, դա «մեդիա-փուչիկ» է»։
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը հզորության չորրորդ մակարդակի է հասել ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի: