Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն:
«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած: Եվ պարտավոր ենք նախաձեռնություններ ունենալ: Դրանով մի կողմից կչեզոքացնենք հակառակորդի մարտահրավերները, մյուս կողմից կճնշենք նրան: Այս առումով հայ քաղաքական միտքը պետք է նոր գաղափարներ առաջարկի: Մենք ունենք նոր տակտիկական որոշումներ: ՀՅԴ-ն նոր քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցություն իրականացվի»,-ասաց Մարգարյանը:
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ամառային արձակուրդների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը, ինչպես սովորաբար, առանձնապես հարուստ չէր ակտիվ իրադարձություններով։ Լրատվական հոսքերի մեծ մասը զբաղեցնում էին հրդեհների, աղետների, զանազան այլ պատահարների մասին տեղեկությունները։ Ի տարբերություն իրական կյանքի, ամռան ընթացքում ու նաև այսօր շատ ակտիվ են սոցիալական ցանցերը, որոնցում գրեթե ամեն օր ինչ-որ թեմա դառնում է գերակա ու բուռն բանավեճերի առարկա։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արթուր Ստեփանյանին հինգ տարի ժամկետով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու վերաբերյալ:
Հակառակորդի թիկունքը մինչ 15 կմ խորությամբ տեսնելն այսօր հնարավորություն է տալիս հայկական կողմին ամենաքիչը 1-2 օր առաջ գնահատել հակառակորդի գործողությունները: Այսօր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
67 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան Steely Dan ջազ-ռոք խմբի կիթառահարը եւ հիմնադիրը: Այս մասին հաղորդվում է երաժշտի կայքում:
«Զինված ուժերը իր արտաքին ռազմական համագործակցության խնդիրները պլանավորում է, և այդ պլանավորման ընթացքում շատ բաներ կարող են նաև փոփոխությունների և վերանայումների ենթարկվել: Դրանում որևէ արտառոց բան չկա, սկզբունքային կամ առանցքային փոփոխություններ քաղաքականության կամ մոտեցումների առումով տեղի չեն ունեցել»,- ընդգծեց Զաքարյանը:
Շոտլանդիան, Rough Guide ուղեցույցն ստեղծողների վարկածով, ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ այսպես կոչված անկախության հանրաքվեն, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, խաբեբայություն է եւ անհեթեթություն։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սեպտեմբերի 4-ին Շոտլանդիայում բացել է երկրի ամենաբարձր կամուրջը, որը կրում է Queensferry Crossing անվանումը:
ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան միջազգային բոլոր կազմակերպությունների հնարավորություններն ավելի ակտիվորեն օգտագործեն բանակցելու համար:
Նրա խոսքով՝ Հայաստանը փոքրիկ պետություն է՝ քիչ ռեսուրսներով, և չի կարող լուծել անգամ սեփական խնդիրները, ուր մնաց թե՝ կապող օղակ դառնա ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. «Նախ պետք է լուծել ներքին խնդիրները, հասկանալ՝ ինչ ես դու ուզում, հետո նոր սկսես հետաքրքրվել մյուսների խնդիրներով»։
Կատալոնցիների կեսից ավելին անհրաժեշտ է համարում Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հանրաքվեի անցկացումը, որը երկրի կենտրոնական իշխանությունները դիտարկում են որպես անօրինական:
Անթալիայում օգոստոսի 31-ին ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել:
Շվեյցարիան այն կարծիքին է, որ եկել է երկխոսության միջոցով Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծելու ժամանակը եւ պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փենյանի հետ բանակցություններում:
Գրոզնիում սեպտեմբերի 4-ին Մյանմայի «մուսուլմանների ցեղասպանության» դեմ անցկացված հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 1 մլն մարդ:
Եվրոպայի երկրներից մեկում մի քանի շաբաթ առաջ կալանք է դրվել ոսկու խոշոր խմբաքանակի վրա այն միջոցների թվից, որոնք դուրս էին տարվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի՝ այսպես կոչված «ընտանքի» կողմից:
Ուրուգվայում ձերբակալվել է իտալական մաֆիայի ամենահետախուզվող պարագլուխներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ հանդես կգա ՌԴ-ի ղեկավարության քաղաքական ուղեգծի դեմ, եթե այն աջակցի Մյանմայի իշխանություններին, որոնք Ռաքհայնի նահանգում ճնշում են ռոհինջա մահմեդականներին։
Բելառուսը պատրաստ է Վրաստանի հետ շարունակել բարեկամական հարաբերությունները:
ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:
«Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում լարվածությունը պահպանվում է: Սկզբնական շրջանում հրաձգության դեպքերի քանակը կտրուկ նվազել էր, սակայն հուլիսից սկսած նկատվել է հրաձգության դեպքերի աճ: Իսկ 2016-ի նոյեմբերից հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված»:
Ռուսաստանի Աստրախանի մարզում մեկնարկել են ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2017» համատեղ վարժանքները:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու ու աջակցելու մեջ:
BRICS-ի երկրների ղեկավարները միջազգային հանրակցությանը կոչ են արել ստեղծել լայն հակաահաբեկչական կոալիցիա, պաշտպանել են ՄԱԿ-ի համակարգող դերը:
Այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր-նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն ասաց, որ միությանն անդամակցության ժամանակ մի քանի օր խոսվում էր բացահայտ սպառնալիքի մասին, թե՝ եթե չանդամակցենք ԵՏՄ-ին, ապա Հայաստանն Ուկրաինայի օրը կընկնի.
Հաքերները գրոհել են ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցների շփման համար նախատեսված Verrit ինտերնետ-պորտալի վրա են այն բանից անմիջապես հետո, երբ քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում խորհուրդ է տվել օգտվել այդ կայքից:
Չինաստանի իշխանությունները շուրջ 70 հազար մարդ են տարհանել «Մավար» հերթական արեւադարձային թայֆունի պատճառով, որը Գունադունի նահանգը պատուհասել է սեպտեմբերի 3-ի երեկոյան:
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը սեպտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: