![](/banners/BeFunky-design.jpg)
Դեր Զորի բնակիչները տոնում են եռամյա շրջափակման ճեղքումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904218.jpg)
Դեր Զորի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ տոնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը եւ քաղաքի եռամյա շրջափակման ճեղքումը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել են ականատեսները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակի մարտիկները եւ դաշնակիցների ուժերը շրջափակումը ճեղքել են Դեր Զորի հարավ-արեւմուտքից եւ քաղաքի պաշտպաններին միացել 137-րդ մեքենայացված բրիգադի զորանոցի շրջանում:
«Քաղաքի փողոցներում մարդիկ սկսել են տոնել հաղթանակը ԻՊ-ի ահաբեկիչների նկատմամբ՝ իրենց երախագիտությունն ու զորակցությունը հայտնելով բանակին»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ստեղծված միջանցքով 137-րդ բրիգադի շրջան են ժամանում բանակի զրահատեխնիկա ու լրացուցիչ ստորաբաժանումներ եւ դաշնակցային ուժերի ջոկատներ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն հաղթանակի առթիվ շնորհավորել է քաղաքի պաշտպանության եւ Դեր Զորի հարեւանությամբ գտնվող ավիաբազայի կայազորի հրամանատարներին եւ շնորհակալություն հայտնել զինծառայողներին արիության ու ավելի քան երեք տարվա ընթացքում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, չնայած ահաբեկիչների թվային գերակշռությանը: