«Բանակցային գործընթացում արցախյան կոնֆլիկտի կարգավորման մասին խոսք չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

«Ես չեմ կարծում, թե ինչ-որ հանդիպմամբ կարելի է փոխել արցախյան կոնֆլիկտի զարգացումների ֆորմատը։ Ընդհանուր առմամբ, արդեն մի քանի տարի է՝ բանակցային գործընթացում կոնֆլիկտի կարգավորման մասին խոսք չկա, խոսվում է միայն մենեջմենթի մասին, այն մասին, որ փորձում են նվազեցնել բռնությունների մակարդակը Արցախի սահմանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը՝ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ երբ խոսում են վստահության մեխանիզմների, մոնիտորինգի մասին, դա ոչ թե կոնֆլիկտը կարգավորելու, այլ բռնությունը նվազեցնելու փորձ է. «Այս հանդիպումն էլ այդպիսին կլինի, և չեմ կարծում, թե լուրջ արդյունքներ լինեն։ Ես որևէ բան չեմ սպասում այս հանդիպումից»։

Ինչ վերաբերում է նախագահների հանդիպման հնարավորությանը, նա ասաց, որ նման հանդիպումները համարվում են արցախյան գործընթացի մաս, և վաղ թե ուշ նման հանդիպում կլինի։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս