![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական ռազմանավը թևավոր հրթիռներով հարված է հասցրել Դեր Զորի զինյալներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904179.jpg)
Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կալիբր» թեւավոր հրթիռների արձակումներն իրականացվել են մի քանի ուղղություններով եւ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հայտնաբերված թիրախների վրա: Հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել են կառավարման կետեր ու կապի հանգույցներ, զենքի ու զինամթերքի պահեստներ, ինչպես նաեւ ահաբեկիչների զրահատեխնիկայի նորոգման գործարան եւ զինյալների մի խոշոր կուտակում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ հարվածը հասցվել է այն շրջանում, որը վերահսկում էին Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած զինյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: