Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կներկայացնի Դոնբասի տարանջատման գծում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման մասին՝ ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ստիպի այդ երկրին հրաժարվել միջուկային ծրագրից։
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը սեպտեմբերի 5-ին հայտարարել է նոր վարչապետի անունը:
Սեպտեմբերի 2-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խնջույք` «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ: Այս հավաքույթը տեղի ունեցավ այն խոսակցություններից հետո, երբ շրջանառվեց կարծիք, թե «Ելք» դաշինքում եղած կուսակցությունների ղեկավարները տարաձայնություններ ունեն:
Մյանմայի իշխանությունները Ռաքհայնի նահանգի հյուսիսում «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալների հարձակման նոր դեպքեր են արձանագրել:
Ուզբեկստանում իրավական եւ ֆիզիկական անձերը սեպտեմբերի 5-ից կարող են ազատորեն իրականացնել շուկայական փոխարժեքով արժույթի առք ու վաճառքի գործառնություններ:
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել է, որ ինքն սկզբունքորեն համաձայն է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը:
Ութ մարդ է տուժել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, նրան մեղադրանքներ են առաջադրվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար։
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել է 60-ի:
«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ, տեղեկացնում է BBC-ին:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
«Հիմա շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները: Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին», – նշել է Դ.Փախչանյանը:
«Երբ որ որոշում կփոխվի, եւ որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»:
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հայտնաբերվել էր հզոր մի ռումբ, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրիտանական օդուժը նետել էր գերմանական քաղաքի վրա: Մասնագետներին հաջողվեց վնասազերծել այն:
Աշխարհում անշարժ գույքի բոլոր օբյեկտների միագումար արժեքը կազմում է 200 տրլն դոլար:
70-ամյա լեհ Ալեքսանդր Դոբան յոթմետրանոց բայդարկայով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը:
Մեր անվտանգության համակարգում առանցքայինը ՀԱՊԿ-ն է։ Չպետք է այնպիսի կարծիք լինի, որ Հայաստանը գնում էր ՆԱՏՕ և հանկարծ հրաժարվեց ՆԱՏՕ-ից։ Նման բան չկա։ Սա ընդամենը որոշում է, և այդպես է նպատակահարմար գտնվել։
«Վարժություններն օգտակար են Հայաստանի համար, դրանք կատարելագործում են զինվորականների մասնագիտական ունակությունները»։
Կորեական թերակղզու ճգնաժաﬕ կարգավորման համար Ռուսաստանի և Չինաստանի մշակած ճանապարհային քարտեզը բավականին իրատեսական է և իրագործելի:
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին սպասում են երրորդ երեխայի ծնվելուն:
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ավելի խիստ պատժաﬕջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի ունների դեմ:
Արքայադուստր Մակո Ակիսինոն՝ Ճապոնիայի Ակիհիտո կայսեր թոռնուհին, պաշտոնապես հայտարարել է իր ուսանողական ընկերոջ հետ նշանվելու մասին, տեղեկացնում է BBC-ին:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան որոշմամբ՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի ﬕ շարք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու հերթական ընտրությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամսվա ընթացքում վերստին ընկել է՝ 36 տոկոսից իջնելով մինչեւ 30 տոկոս:
Ադրբեջանից բռնագաղթած և Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն:
«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած: Եվ պարտավոր ենք նախաձեռնություններ ունենալ: Դրանով մի կողմից կչեզոքացնենք հակառակորդի մարտահրավերները, մյուս կողմից կճնշենք նրան: Այս առումով հայ քաղաքական միտքը պետք է նոր գաղափարներ առաջարկի: Մենք ունենք նոր տակտիկական որոշումներ: ՀՅԴ-ն նոր քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցություն իրականացվի»,-ասաց Մարգարյանը:
Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: